Բրայան Ֆոլ. Բրիտանիան աշխատում է առավել ամրապնդել և բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները12 ապրիլի 2011 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Նախագահը հույս է հայտնել, որ Բրայան Ֆոլի այցելությունն օգտակար կլինի ինչպես հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների ընդհանուր պատկերին տեղում ծանոթանալու և զարգացման դինամիկան տեսնելու առումով: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների խորացումը և այդ նպատակով ջանքեր ներդնում: Սերժ Սարգսյանը նշել է, թե սիրով է հիշում անցյալ տարի Լոնդոնում Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու, իսկ դեկտեմբերին` Աստանայում Մեծ Բրիտանիայի փոխվարչապետի հետ իր հանդիպումները: Համագործակցության զարգացման գործում նախագահը կարևորել է փոխայցելությունների ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը: Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչը նշել է, թե Միացյալ Թագավորությունը ևս աշխատում է առավել ամրապնդելու և բարելավելու Հայաստանի հետ արդեն իսկ լավ հարաբերությունները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա |