ՄԱՐՏԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - 03.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Մարտին Նյու-Յորքում կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ուկրաինան մտադիր է բարձրացնել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման հարցը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, մարտի 2-ին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Իվան Պլյուշը` ելույթ ունենաով Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավորների առջեւ: Նա ընդգծել է, որ Ուկրաինան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ` այդ խնդրի ՄԱԿ-ի բանաձեւի եւ ԵԱՀԿ Լիսսաբոնյան գագաթնաժողովի որոշման կատարման անհրաժեշտությանը:
 Ուշագրավ
---