ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵԱՀԿ-ԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ 3 մարտի 2001 - 19:26 AMT PanARMENIAN.Net - 03.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ «Ես շատ կցանկանայի, որ մարտի 4-5-ին Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը կառուցողական դիրքորոշում ընդուներ»: Այս մասին, ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ԵԱՀԿ գործող նախագահ, Ռումինիայի ԱԳ նախարար Միրչե Ջոանայի հետ հանդիպման ժամանակ:Ալիեւը մեկ անգամ եւս հաստատել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի ղեկավարության մտադրությունները, չնայած Ադրբեջանի «Միլլի մեջլիսում այդ հարցի քննարկումից հետո երկրի հասարակությունը նախընտրում է հարցի ռազմական լուծումը»: «Եվ դա հասկանալի է: Պատմականորեն ուժի դեմ միշտ մեկ այլ ուժ է գործածվել, ագրեսիայի դեմ մեծ ազատագրական շարժում է ծավալվել: Սակայն ես, որպես Ադրբեջանի նախագահ, հայտարարում եմ, որ հարցի խաղաղ կարգավորման համար դեռ բավականաչափ հնարավորություններ կան: Եվ այդ հնարավորությունները, առաջին հերթին, կենտրոնացված են Մինսկի խմբի համահախագահների ձեռքերում: Բնականաբար, այդ հնարավորություններն ունեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում է զբաղեցնում, սակայն մենք չենք կարող կատարել Հայաստանի բոլոր պահանջները», - ասել է Հեյդար Ալիեւը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |