Ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը կարևոր է ՀՀ անվտանգության տեսակետից![]() 15 ապրիլի 2011 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման մասին պայմանագրի վավերացումը ՀՀ ԱԺ այս քառօրյաի ամենակարևոր իրադարձությունն էր: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: «Դա բխում է Հայաստանի անվտանգության շահերից և կնպաստի տարածաշրջանային քաղաքականության մեջ մեր դիրքերի ամրապնդմանը: Ուստի մենք կողմ ենք քվեարկել պայմանագրի վավերացմանը»,-հայտարարել է Սաֆարյանը: Հայաստանի Ազգային ժողովը 80 «կողմ», 1 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ վավերացրել է Հայաստանում Ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման մասին պայմանագիրը: Հայաստանում Ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրությունը ստորագրվեց անցյալ տարվա օգոստոսի 20-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Երևան այցելության ժամանակ: Փետրվարի 15-ին ՀՀ ՍԴ-ն որոշեց, որ փաստաթղթով ամրագրված պարտավորությունները համապատասխասնում են Սահմանադրությանը, որից հետո նախագահը արձանագրությունը ներկայացրեց խորհրդարանի վավերացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |