Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել առողջապահության համակարգի մոդեռնիզացմանը15 ապրիլի 2011 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովն ապրիլի 15-ին արտահերթ նիստում վավերացրեց «Առողջապահության համակարգի մոդեռնիզացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը (APL-2), որը ստորագրվել էր 2011 թվականի հունվարի 26-ին: Ելույթ ունենալով ՀՀ խորհրդարանում և ներկայացնելով համաձայնագիրը` ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտնել է, որ ըստ համաձայնագրի Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկը (ՎԶՄԲ) ՀՀ կառավարությանը 20 միլիոն դոլարի չափով գումար կհատկացնի: Նախատեսվում է, որ Հայաստանի կառավարությունն իր հերթին մոտ 5 միլիոն դոլար կներդնի այդ ծրագրի մեջ: Ինչպես հաղորդել է Խաչատրյանը, ծրագրի շրջանակներում միջոցները կուղղվեն ընտանեկան բժշկի ինստիտուտի, ինչպես նաև ստացիոնար ծառայությունների զարգացմանը: Ծրագրով նախատեսվում է նաև բժշկական կետերի մոդեռնիզացում Գյումրի, Ալավերդի, Կապան, Մեղրի քաղաքներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |