Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24 ապրիլի 2011 - 09:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նախագահը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել: Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը և նրանց ցավը կիսող մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ամեն տարի այդ օրը հարյուր հազարավոր մարդիկ Երևանում իրենց քայլերն են ուղղում դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը՝ ծաղիկներ դնելու անմեղ զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |