Հայ ազգային կոնգրեսը Կարեն Անդրեասյանի միջնորդության կարիքը չունի իշխանության հետ երկխոսությունում![]() 25 ապրիլի 2011 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արված հայտարարությանը 2008 թվականի մարտի դեպքերի առնչությամբ: Կոնգրեսի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հայ Ազգային Կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալու` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի կապակցությամբ հայտարարում ենք. 1. Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի և խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի և գործադիր իշխանության միջև կայանալիք երկխոսությանը: 2. Իշխանության և Կոնգրեսի միջև ուղղակի երկխոսության ձևաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա: 3. Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք»: Մարտի 25-ին Կարեն Անդրեասյանը իր հայտարարության մեջ մարտի դեպքերի վերաբերյալ նշել էր. «Կարևորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաև անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման և պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն և առողջ համագործակցություն՝ ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |