Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիայում ընտրություններից հետո ԱՄՆ-ն կփորձի վերակենդանացնել հայ-թուրքական գործընթացը

Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիայում ընտրություններից հետո ԱՄՆ-ն կփորձի վերակենդանացնել հայ-թուրքական գործընթացը

PanARMENIAN.Net - Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ն կսկսի ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ վերակենդանացնելու համար հայ-թուրքական գործընթացը, գտնում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Այդ մասին քաղաքագետը հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Իսկանդարյանի, ԱՄՆ-ն քիչ լծակներ ունի Թուրքիայի վրա ճնշելու համար: «Թուրքիան ԱՄՆ-ին ավելի է պետք, քան ԱՄՆ-ն՝ Թուրքիային»,-նշել է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է մյուս կողմերին, որոնք սատարում են հայ-թուրքական հարաբերություններին՝ ԵՄ-ին, Ռուսաստանին, ապա, ըստ Իսկանդարյանի, Եվրոպան չունի ճնշման լծակներ Թուրքիայի վրա՝ հասնելու համար զիջումների հայ-թուրքական գործընթացում: Իսկ Ռուսաստանն, ըստ Իսկանդարյանի, թեև շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ, սակայն ուժեղ ճնշում չի գործադրի Թուրքիայի հանդեպ, մասնավորապես, գազի ոլորտում, Անկարայից հասնելու համար Հայ-թուրքական արձանագրությունների կատարմանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---