Բանակը և իսլամական կազմակերպությունները գերիշխող ուժ են Մերձավոր Արևելքում29 ապրիլի 2011 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում երկու գերիշխող և կազմակերպված ուժերը բանակը և իսլամական կազմակերպություններն են: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, արաբական երկրներում վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ մնացած քաղաքական և հասարակական կառույցները կամ թույլ են կամ դեռ այդքան զարգացած չեն: Նա նշել է, որ չնայած նրան, որ արաբական երկրներում հեղափոխությունները տեղի են ունեցել ժողովրդավարական կարգախոսների ներքո, մեծ է այն հավանականությունը, որ ընտրությունների միջոցով իշխանության գլուխ են բարձրանալու իսլամական կազմակերպությունները: Որպես օրինակ նա բերել է Եգիպտոսը, որտեղ խորհրդարանական ընտրությունների ժամանակ արգելված «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը կարողացել է վերցնել 4 մանդատ: Սաֆրաստյանը նշել է, որ հասկանալով արաբական երկրներն իսլամական ուժերի կողմից ղեկավարելու վտանգը, Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան փորձում են հիմա կապ հաստատել այդ ուժերի հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |