Կարսի Հումանիզմի հուշարձանի ապամոնտաժումը հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակի արտացոլումն է

Կարսի Հումանիզմի հուշարձանի ապամոնտաժումը հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակի արտացոլումն է

PanARMENIAN.Net - Կարսի Հումանիզմի հուշարձանի ապամոնտաժումը հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակի արտացոլումն է, ինչպես նաև նույնիսկ հուշարձանը քաղաքականացնելու փորձ: Այդ մասին հայտարարել է Երևանում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Հուշարձանի ապամոնտաժման հետ մեկտեղ ապամոնտաժվում են շփման բոլոր այն կետերը, որոնք կան հայ-թուրքական հարաբերություններում և կարող են հիմք ծառայել կարգավորման համար»,-ասել է նա: Ընդ որում Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ մինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարությունը հուշարձանի ապամոնտաժման մասին, դրա մասին քչերը գիտեին: Ըստ նրա, ապամոնտաժումն ուղղված էր ազգայնական շերտերի ընտրողների ներգրավմանը ընտրությունների շեմին, ինչպես նաև Կարսի բազմամարդ ադրբեջանական համայնքի ձայների գրավմանը:

Իր հերթին հայտնի հայ քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նշել է, որ հուշարձանի ապամոնտաժումը բացատրվում է ոչ թե նրա գեղագիտական թերություններով, այլ հայերի հարցում Թուրքիայի քաղաքականությամբ: Նույնիսկ եթե դա լիներ Միքելանջելոյի աշխատանքը, այն պետք է քանդվեր, քանի որ դա է պահանջում թուրքական քաղաքականությունը, ասել է Լևոն Թոքմաջյանը:

 Ուշագրավ
---