Ռազմական հոգեբան. Ալիևի կլանն օգտագործում է լարվածությունը ռազմաճակատում ուժերը համախմբելու համար

Ռազմական հոգեբան. Ալիևի կլանն օգտագործում է լարվածությունը ռազմաճակատում ուժերը համախմբելու համար

PanARMENIAN.Net - Ալիևի կլանն օգտագործում է լարվածությունը ռազմաճակատում գործող նախագահի շուրջ ուժերը համախմբելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը՝ մեկնաբանելով վերջին միջադեպերը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: «Ադրբեջանն, անշուշտ, պատերազմի է պատրաստվում: Չի կարելի բացառել, որ ադրբեջանցիները ցանկանում են նաև հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա»,-ասել է ռազմական հոգեբանը: Ջամալյանը հնարավոր է համարում, որ ադրբեջանական ԶՈւ գործողություններն արտահայտում են Բաքվի անհամաձայնությունը բանակցային գործընթացի իրողությունների հետ:

 Ուշագրավ
---