Քաղաքագետ. Ադրբեջանն «Ալ-Քաեդայի» բունն է Հարավային Կովկասում

Քաղաքագետ. Ադրբեջանն «Ալ-Քաեդայի» բունն է Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Ժամանակակից Ադրբեջանն ոչնչով չի զիջում «Ալ-Քաեդային»: 1988թ. ի վեր Ադրբեջանը պետական ահաբեկչություն է իրականացնում Հարավային Կովկասում, որի արդյունքում վերջերս ղարաբաղա-ադրբեջանական ԶՈւ շփման գծում սպանվեց ևս երեք հայ զինծառայող: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Ադրբեջանը «Ալ-Քաեդայի» բունն է Հարավային Կովկասում: Մենք գործ ունենք մի պետության հետ, որն ոչնչով չի զիջում «Ալ-Քաեդա» ահաբեկչական կազմակերպությանը»,-ասել է քաղաքագետը:

Ըստ Շաքարյանցի, հայկական կողմերն իրավունք ունեն հայտարարել բանակցությունների կասեցման մասին, պայման դնելով ԵԱՀԿ ՄԽ առջև, որպեսզի նրանք զերծ պահեն Ալիևին սադրիչ քայլերից: Արդյո՞ք ժամանակը չէ, որ միջնորդները զբաղվեն ահաբեկչական Ադրբեջանով, պարզաբանեն նրան, թեկուզ ուժի կիրառման միջոցով, որ եթե Բաքուն նույն ոգով շարունակի, ապա հայկական կողմը կարող է գործել 1994թ. սկզբունքով՝ մեկ հայ զոհի դիմաց պատասխանելով Ադրբեջանին 10 սպանվածով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---