Լիտվայի նախագահը վստահ է, որ հայ-լիտվական հարաբերություններում նոր փուլ է սկսվում 4 մայիսի 2011 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 4-ին հանդիպում է ունեցել երկօրյա աշխատանքային այցով Երևան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ: Նախագահը նշել է, որ Հայաստանի անկախության ձեռքբերման և Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու օրվանից` երկկողմ կապերն ինտենսիվ զարգանում են. Լիտվան առաջին պետությունն էր, որը ճանաչել է մեր երկրի անկախությունը, և առաջին միջազգային պայմանագիրը Հայաստանն ստորագրել է Լիտվայի հետ: Սերժ Սարգսյանի խոսքով, երկու երկրներն այսօր լավ հնարավորություններ ունեն քննարկելու հարաբերությունների զարգացմանն ու համագործակցությանն ուղղված հարցեր` ձևավորելով օրակարգ ապագայի համար: «Ձեր այցը նշանակալի է նաև նրանով, որ Լիտվան ներկայումս նախագահում է ԵԱՀԿ-ում: Դա, իհարկե, պատվաբեր և պատասխանատու առաքելություն է, և այն խոսում է ձեր պետության` միջազգային հանրության առջև պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության մասին»,-ասել է Նախագահ Սարգսյանը: Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի խոսքով, հայ-լիտվական հարաբերություններում նոր փուլ է սկսվում, ինչը շատ ուրախալի է: Նա նշել է, թե իր երկրի համար տարիներ առաջ անչափ կարևոր էր ճանաչել բոլոր նորանկախ պետություններն այնպես, ինչպես նրանք էին ճանաչում Լիտվան` այդպիսով նոր էջ բացելով պատմության մեջ: «Այդ պատճառով մենք շահագրգռված ենք, որ բոլորս, ովքեր իբրև պետություն 20 տարի ինքնուրույն ապրում և զարգանում ենք` բարգավաճենք և կարողանանք օգնել միմյանց, քանի որ իրար հասկանում ենք ավելի լավ, քան մյուսները, ովքեր երբեք չեն եղել պատմականորեն այդքան մոտ: Ես նույնպես շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք հասկանալ միմյանց ու օգտակար լինել ինչպես տնտեսական, այնպես էլ միջազգային հարցերում»,-ընդգծել է Նախագահ Գրիբաուսկայտեն: Հանդիպումից հետո Հայաստանի և Լիտվայի նախագահները զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել հայտարարությամբ` ամփոփելով հանդիպման արդյունքները, հայտնում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Լիտվայի նախագահը վստահ է, որ հայ-լիտվական հարաբերություններում նոր փուլ է սկսվում Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |