«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծն ընդգրկվել է ԱԺ մոտակա քառօրյայի օրակարգում

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկվեց «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը:

Նախագծով նախատեսվում է օրենքի ուժով պարտադիր զինվորական ծառայությունից տալ տարկետում համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մասնավորապես, սահմանելով, որ պարտադիր զինվորական զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում է տրվում հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողներին մինչև նրանց 19 տարին լրանալը, եթե համապատասխան զինվորական կոմիսարիատ են ներկայացնում ուսումնական հաստատության պաշտոնատար անձի կողմից տրված տեղեկանք` տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառության վերաբերյալ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին նստաշրջանի և մայիսի 10-12-ի նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---