«Հրապարակ». Սասուն Միքայելյանն և Նիկոլ Փաշինյանը ազատ կարձակվեն մայիսի 28-ին11 մայիսի 2011 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հաղթանակի տոնի առիթով լուր էր տարածվել, թե Սասուն Միքայելյանին բաց են թողնելու: Օգտվելով Հովիկ Աբրահամյանի խնդրանքից՝ Սերժ Սարգսյանը ներում է շնորհելու նրան, գրում է «Հրապարակ» օրաթերթը: Սակայն լուրերն իրականություն չդարձան: «Երեկ մենք հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ Սասուն Միքայելյանին և Նիկոլ Փաշինյանին ազատ են արձակելու մայիսի 28-ին` Հանրապետության տոնին: Ընդ որում, դրա նախօրեին կլինի կաթողիկոսի դիմում-խնդրանքը, որին ընդառաջելով էլ Սերժ Սարգսյանը կարձակի ներման հրամանգիրը: Այնպես որ, մայիսի 31-ի հանրահավաքում, իրոք, Նիկոլն ու Սասունը ելույթ կունենան և իրենց ներկայությամբ անասելի ուրախություն կպատճառեն հանրահավաքի մասնակիցներին», - գրում է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |