Հայաստանում պաշտոնյաների եկամուտները ստուգելու համար առաջարկվում է ստեղծել Էթիկայի հանձնաժողով![]() 11 մայիսի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ խորհրդարանն այսօր քննարկեց կառավարության կողմից ներկայացված «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայոթյան մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Ելույթ ունենալով ԱԺ-ում և ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրինագիծը՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ օրենքով նախատեսվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձևավորում: Այն ձևավորվելու է ՀՀ նախագահի կողմից, թեկնածուներին առաջադրելու են ԱԺ, Վճռաբեկ դատարանի նախագահաները, Սահմանադրական դատարանի նախագահը, վարչապետը, գլխավոր դատախազը: Նախարարի խոսքով, հանձնաժողովը զբաղվելու է մի շարք հարցերով`գույքի և եկամուտների հայտարարագրմամբ, շահերի բախման նկատմամբ վերահսկողության իրականցմամբ, էթիկայի նորմերի նկատմամբ վերահսկողության իրականցմամբ: «Այս մարմնի խնդիրն է մանրադիտակով դիտարկել, թե ինչ եկամուտներ են ունեցել 500-600 պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք ամբողջ տարվա ընթացքում, որոնք են նրանց հիմնական ծախսերը և արդյոք դրանք իրար համապատասխանում են: Երկրորդ կարևոր խնդիրը, որն այս օրինագծով լուծվում է, շահերի բախման հայտարարագրումն է”,- ասաց ՀՀ արդարադատության նախարարը: Հրայր Թովմասյանը միևնույն ժամանակ նշեց, որ հանձնաժողովը պարտադիր կատարման ենթակա որոշումներ չի ընդունում: «Այսինքն սա այն մարմինը չէ, որ կարգապահական պատասխանատվություն կիրառի պաշտոնյաների նկատմամբ, բայց սա մարմին է, որ հանրության սեփականությունը պիտի դարձնի այդ իրողությունը»,- ընդգծեց նախարարը: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հանրային ծառայության մասին» օրինագծին: Ելույթ ունենալով ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց, որ օրենքն ունի բազմաթիվ դրական կետեր, սակայն ՀՅԴ-ն չի կարծում, որ այն կկարողանա «հակակոռուպցոին էֆֆեկտ ունենալ»: «Էթիկայի հանձնաժողովի անդամներին նշանակում է ԱԺ քաղաքական մեծամասնությունը, ո՞ւր մնաց անկախությունը: Միայն այնտեղ են հակակոռուպցիոն մարմինները հաջողել, երբ եղել են անկախ»,- հարց է բարձրացնում Հովհաննիսյանը: ՀՅԴ խմբակցության խոսքով, հանձնաժողովի անկախությունը հարցականի տակ է և խմբակցությունը կողմ չի քվեարկելու այս նախագծին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |