Արդարադատության նախարարը չի նշել Սասուն Միքայելյանի ու Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման ամսաթիվը![]() 11 մայիսի 2011 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի առաջարկն արդարադատության համակարգի բարեփոխման ու 2008թ. մարտի 1-ի անկագությունների գործով դատապարտվածների հետաքննության ակտիվացման վերաբերյալ քննարկման փուլում են: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողներին է հայտնել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ կողմնակից Սասուն Միքայելյանի ու «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը, նախարարը նշել է, որ ԶԼՄ-ներում տարբեր ամսաթվեր են նշվում: «Կարող եմ ասել միայն, որ գործընթացը շարունակվում է»,-ասել է նախարարը: Ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել դատաիրավական համակարգում բարեփոխումների հարցով, որին ներկա էին արդարադատության նախարարը, ՀՀ գլխավոր դատախաղ Աղվան Հովսեփյանը: Նախագահն անդրադարձել է քրեական գործերի հետ կապված գործընթացներին: «Փորձեք նոր ուղիներ գտնել այդ իրադարձությունների բոլոր հանգամանքները բացահայտելու համար»,-ասել է Սարգսյանը: «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, որոնք ձերբակալվել են մարտի 1-ի գործով, համաներման կարժանանան մայիսի 28-ի կապակցությամբ, գրում է «Հրապարակ» թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |