«Ժառանգությունն» Արցախի Հանրապետության ճանաչման հիմնավորումներն է ներկայացրել ամերիկացի վերլուծաբաններին![]() 11 մայիսի 2011 - 15:16 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը մայիսի 11-ին հանդիպել են ԱՄՆ Պաշտպանության պետական համալսարանի Պատերազմի պետական քոլեջի պատվիրակությանը, որի կազմում էին վերջինիս պրոֆեսորադասախոսական ու վերլուծական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ, հայտնում է կուսակցության մամլո ծառայությունը: Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեցին «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումները Հայաստանի արտաքին բարդ միջավայրի, անվտանգության խնդիրների, արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ: Ամերիկացի վերլուծաբանների խնդրանքով «Ժառանգության» պատգամավորները ներկայացրեցին կուսակցության հիմնավորումները Արցախի Հանրապետության ճանաչման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի, մասնավորապես` Ցեղասպանության ճանաչման, պատմական հայրենիք ու նրա ժառանգության մատչելիության, Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայիս քաղաքականության շարունակվելու դեպքում անխուսափելի բացասական հետեւանքների ու այլ տարածաշրջանային հարցերի կապակցությամբ: Հարցուպատասխանը ներառեց նաեւ ապագա ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության մասնակցության ձեւաչափերին, ժողովրդավարական ընտրությունների ու քաղաքական գործընթացների հեռանկարը մթագնող գործոններին վերաբերող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |