Հայաստանի վարչապետը դրական է վերաբերվում ընդդիմության հետ երկխոսությանը![]() 11 մայիսի 2011 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է վերաբերվում ընդդիմության հետ երկխոսությանը: Ինչպես Հայաստանի խորհրդարանում լրագրողներին է հայտնել ՀՀ վարչապետը, ընդդիմության հետ երկխոսությունը եղել է միշտ և եղել է հրապարակային: «3 տարվա ընթացքում մենք հայտարարել ենք այն մասին, որ իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունը խիստ անհրաժեշտ է: Այս նպատակով մենք ընդդիմությանը համագործակցության ենք հրավիրել, մասնավորապես, ձևավորել ենք կառույցներ, որոնց ընդդիմության մասնակցությունը խիստ կարևոր էր: Այս տեսակետից մենք միշտ բաց ենք եղել, և մեր երկխոսությունը հրապարակային է եղել»,- ասել է Սարգսյանը: Վարչապետը հայտնել է, որ բնական է վերաբերվում իր հրաժարականի առնչությամբ ընդդիմության պահանջներին: «Ձեզ կոչ եմ անում նաև հանգիստ վերաբերվել նման գաղափարներին, քանի որ դա քաղաքակիրթ երկրներին հատուկ է քաղաքական պայքարի դրսևորում է»,- լրագրողներին խորհուրդ է տվել վարչապետը: Պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք հայկական ընդդիմության կողմնակիցները ազատ կարձակվեն կալանքից մինչև մայիսի 28-ը, վարչապետը դժվարացել է պատասխանել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |