Ամռանը Լեհաստանի նախագահը տարածաշրջանային այցով կժամանի Հայաստան12 մայիսի 2011 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ամենայն հավանականությամբ, հուլիսին տարածաշրջանային այցով ժամանելու է Հայաստան: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, ներկա պահին պարզվում է նախագահի այցի ամսաթիվը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի նախագահը Հայաստան ժամանաի հուլիսին` Եվրամիությունում Լեհաստանի նախագահության սկզբին»,- ասել է դեսպանը և հավելել, որ լեհական կողմը չի ցանկանում այցը հետաձգել մինչև սեպտեմբեր, քանի որ հոկտեմբերին Լեհաստանում ընթանալու են խորհրդարանական ընտրություններ, և հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է ներքին քաղաքականության վրա: Ինչպես հաղորդել է Զդիսլավ Ռաչինսկին, լեհ նախագահի այցի օրակարգում ընդգրկվելու են ինչպես հայ-լեհական հարաբերություների հարցեր, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |