Հայաստանի նախագահն ընդունել է Իրանի ղեկավարի հատուկ բանագնացին![]() 13 մայիսի 2011 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին: Նախագահ Սարգսյանը ողջունել է հերթական այցով Երևանում գտնվող ԻԻՀ նախագահի հատուկ բանագնացին` նշելով, որ հաճախակի հանդիպումները խոսում են հարևան երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանն ու ՀՀ և ԻԻՀ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |