Եվրախորհրդարանի նախագահը մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման խնդիրը «բաց վերք» է անվանել

Եվրախորհրդարանի նախագահը մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման խնդիրը «բաց վերք» է անվանել

PanARMENIAN.Net - 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման խնդիրը Հայաստանի համար «բաց վերք» է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը: Նրա խոսքով, Հայաստանի նախագահի և խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումների ժամանակ «բաց և ազնիվ քննարկումներ» է անցկացրել այս գործով հետաքննության հարցի շուրջ: Դեկտեմբերին Հայաստանի նախագահը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են շատ բան փոխել երկրում, ինչը լավ մեկնարկ է: Նման մոտեցումը համապատասխանում է մեր ակնկալիքներին, և այս տեսակետից դուք ճիշտ ուղու վրա եք»,- ասել է Եժի Բուզեկը:

Նա ընդգծել է, որ մարտի դեպքերի բացահայտման խնդրի լուծումը զգալիորեն կազդի երկրի իշխանությունների հանդեպ քաղաքացիների վստահության բարձրացման վրա: ԵԽ նախագահը նշել է, որ այս հարցում եվրոպական կառույցները բոլորովին չեն պատրաստվում որևէ բան պարտադրել Հայաստանին: «Մենք միայն պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել, քանի որ մեծ փորձ ունենք, որով կուզենայինք կիսվել: Մնացած ամեն ինչ կախված է ձեզնից և ձեր որոշումից»,- ասել է ԵԽ նախագահը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---