Հայաստանի Հանրային խորհրդի փոքր խորհուրդը որոշեց առաջիկա երկու ամիսների անելիքը20 մայիսի 2011 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային խորհրդի փոքր խորհուրդը մայիսի 20-ի նիստում որոշեց առաջիկա երկու ամսվա ընթացքում Հանրային խորհրդի լիագումար նիստ հրավիրել՝ երկրի տնտեսական զարգացման խոչընդոտները վերացնելուն և ազատ ձեռներեցությունը խթանելուն առնչվող առաջարկությունների փաթեթը քննարկելու համար: ՀԽ հանձնաժողովներին հանձնարարվեց նույն ժամկետում առնվազն մեկական նիստ գումարել` կուտակված հրատապ հարցերի քննարկմամբ: Փոքր խորհրդի նիստում ուրվագծվեց նաև այն հարցերի շրջանակը, որոնց շուրջ առաջիկա երկու ամսում լսումներ կհրավիրի Հանրային խորհուրդը: Այդ հարցերի թվում են միգրացիայի խնդիրները, գիտության ֆինանսավորմանն առնչվող հարցեր, պարտադիր բժշկական ապահովագրության անցնելու հարցը, «Սիս, Մասիս, Նոր Հայաստան» ծրագրի շրջանակներում Եղվարդի ջրամբարի կառուցումը, հեռուստատեսային եթերի բովանդակային որակը: Այս և մի քանի այլ հրատապ հարցերի շուրջ լսումներ կազմակերպելու համար ՀԽ անդամներից ստեղծվեցին աշխատանքային խմբեր, իսկ արդեն գործողների հանձնարարականները որոշակիացվեցին: Նիստի սկզբում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը զեկուցեց մայիսի 12-13-ը ՀԽ պատվիրակության Մոսկվա կատարած այցի, Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի ներկայացուցիչների, ինչպես նաև Իսպանիայի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամների հետ հանդիպումների, դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Ծանուցեց, որ ՌԴ Հասարակական պալատի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպումն աշնանը Երևանում անցկացնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, հաղորդում է ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվության բաժինը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |