Արամ Կարապետյանը չի բացառում ՀԱԿ-ի և իշխանությունների դաշինքի հնարավորությունը 23 մայիսի 2011 - 14:36 AMT PanARMENIAN.Net - «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը չի բացառում ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) և իշխանությունների միության հնարավորությունը, «Միասնություն» դաշինքի օրինակով: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Կարապետյանը հիշեցրել է, որ ժամանակին ընդդիմության առաջնորդ Կարեն Դեմիրճյանը վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ ձևավորեց «Միասնություն» դաշինքը, թեև մինչ այդ բարդ հարաբերություններ ուներ իշխանությունների հետ: Նա նշել է, որ իշխանություններն ու ՀԱԿ-ը շատ ընդհանուր բաներ ունեն, մասնավորապես` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, Հայ-թուրքական արձանագրությունների հարցում: Ընդ որում` Կարապետյանն ընդգծել է, որ առայժմ օրակարգում դաշինքի կազմավորման հարց չկա: Կարապետյանի կարծիքով` իշխանություններն ու ՀԱԿ-ը պետք է հետևեն իրադարձություններին Վրաստանում, չէ՞ որ «հեղափոխական գործընթացները ոչ մի տեղ չեն անհետացել Հայաստանից»: Նա նշել է, որ Հայաստանում գոյություն ունեցող ոչ մի սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ աշխարհաքաղաքական խնդիր, երկխոսությամբ կամ առանց դրա, չի լուծվել: Կարապետյանն ավելացրել է, որ եթե ՀԱԿ-ի և իշխանությունների միջև համաձայնություն կա, ապա այն չի բացառում, որ իշխանությունը կարող է «դավաճանել» ՀԱԿ-ին հերթական ընտրություններից հետո մանդատների քանակի հարցում` հաշվի առնելով, որ կոնգրեսի դիրքերն այդ ժամանակ կթուլանան: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |