Արամ Կարապետյան. Ռոբերտ Քոչարյանի համար Հայաստանի քաղաքական դաշտ վերադառնալու ճանապարհները փակ են 23 մայիսի 2011 - 14:54 AMT PanARMENIAN.Net - «Ռոբերտ Քոչարյանը պետք է հասկանա, որ Հայաստանի քաղաքական դաշտ վերադառնալու իր բոլոր ճանապարհները փակ են»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Այս կապակցությամբ նա ընդգծել է Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվությունը 2008 թվականի մարտի ողբերգական դեպքերի զոհերի համար: Կարապետյանը սուր քննադատության է ենթարկել նաև Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը` նշելով, որ դրանում նա կոնկրետ չի պատասխանել և ոչ մի հարցի: Կարապետյանը հայտնել է նաև, որ երբեք չի համագործակցել Քոչարյանի հետ և ապագայում նույնպես չի ծրագրում նման բան անել: «Ես Ռոբերտ Քոչարյանի հետ ոչ մի ճանապարհ չեմ անցնի: Ես նրան մեծ չարիք եմ համարում Հայաստանում տեղ գտած գործընթացներում, գտնում եմ, որ նա մեծ դեր է խաղացել երկրում ստեղծված իրադրության մեջ»,- ընդգծել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |