Մարի Յովանովիչը խոստովանել է, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով

Մարի Յովանովիչը խոստովանել է, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մայիսի 23-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Արմեն Գևորգյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին` արդյունավետ համագործակցության համար և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ: Փոխվարչապետը նշեց, որ Մարի Յովանովիչի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ աջակցությամբ տարբեր ոլորտներում մի շարք ծրագրեր են իրականացվել: Նա մասնավորապես առանձնացրեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերը` հատկապես ընդգծելով ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման բաղադրիչը:

Արմեն Գևորգյանը բարձր գնահատեց նաև դեսպանի ջանքերը` թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում աջակցության և համագործակցության համար: Հաջողված համարվեցին նաև մարզերում և տեղական ինքնակառավարման մարմիններում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացված տարբեր ծրագրերը:

Դեսպանն իր հերթին Հայաստանում պաշտոնավարման տարիները հետաքրքիր և արդյունավետ համարեց` նշելով, որ հեռանում է լավագույն տպավորություններով: Նա վստահություն հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կշարունակվի` ավելացնելով, որ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---