Ղարաբաղ. ՀԱՊԿ-ում դաշնակցության մասին խոսքերն օճառե պղպջակներ են կամ ինչու ՀԱՊԿ-ն որոշեց «լվանալ ձեռքերը»

Ղարաբաղ. ՀԱՊԿ-ում դաշնակցության մասին խոսքերն օճառե պղպջակներ են կամ ինչու ՀԱՊԿ-ն որոշեց «լվանալ ձեռքերը»

PanARMENIAN.Net - Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարություններին հաջորդած մեկնաբանությունները վկայում են, որ ՀԱՊԿ երկրների «դաշնակցական հարաբերությունների» մասին խոսքերը դատարկ են: Ինչպես հայտնի է, Երևանում «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը, խաղաղության ու անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» խորհրդաժողովում Նիկոլայ Բորդյուժան ՀԱՊԿ երկրներին հիշեցրել է, որ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել որպես Կազմակերպության անդամ, սակայն նմանատիպ պարտավորություններ են ստանձնել նաև ՀԱՊԿ մյուս անդամները Հայաստանի հանդեպ: Այդ հայտարարությունը հնչեց որպես յուրօրինակ պատասխան Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերին այն մասին, որ Հայաստանը` որպես Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության լիարժեք անդամ, Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում իրավունք ունի աջակցություն ակնկալել ՀԱՊԿ-ից` հաշվի առնելով ՀԱՊԿ երկրների որոշակի պարտավորությունները միմյանց առջև:

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համաձայն, կազմակերպության որևէ անդամ պետության դեմ ագրեսիան դիտարկվում է որպես ՀԱՊԿ բոլոր անդամների դեմ ուղղված ագրեսիա:

Սակայն, ըստ ամենայնի, ՀԱՊԿ-ում վախեցան նման հապշտապ հայտարարություններից և որոշեցին նահանջել: ՀԱՊԿ անդամ երկրների փորձագետները, որոնք, ինչպես հայտնի է, իրենց երկրների ղեկավարությունների կարծիքներն են արտահայտում, միաձայն սկսեցին հանդես գալ հայտարարություններով, որոնց իմաստը հանգում է մեկ մտքի` ՀԱՊԿ-ն ինքն իրենով է, իսկ Հայաստանն ու Ղարաբաղը` առանձին:

Զարմացրեցին նաև ՀԱՊԿ-ում. ՀԱՊԿ Քարտուղարության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին, Vesti.Az-ի համաձայն, ոչինչ հայտնի չէ ո'չ Օհանյանի խոսքերի մասին, ո'չ էլ Բորդյուժայի հայտարարության մասին: Զայնետդինովի խոսքով, «Սեյրան Օհանյանը Երևանում կայացած խորհրդաժողովում հայտարարել է, որ Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման կողմից և այդ հարցում ՀԱՊԿ կողմից ըմբռնում է ակնկալում: Մեր կազմակերպությունը նույնպես հանդես է գալիս ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուժային տարբերակի դեմ, ինչի մասին հայտնել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան»:

Այսպիսով, պարզվեց, որ ՀԱՊԿ երկրների դաշնակցական հարաբերությունների մասին բոլոր հայտարարությունները միայն գեղեցիկ բառեր մնացին, որոնք անհապաղ կմոռացվեն` զոհ գնալով այս կամ այն շահերին: Սակայն անգամ առանց ՀԱՊԿ աջակցության Հայաստանն ի զորու է ինքնուրույն երաշխավորել իր և Արցախի անվտանգությունը: Ավելին, ինչպես ընդգծում են Հայաստանում, հայ ժողովուրդը պատրաստ է հաղթանակին, իսկ Ադրբեջանը, որը միանգամայն ճարպկորեն մանիպուլյացիաների է ենթարկում ՀԱՊԿ երկրներին, մի Կազմակերպության, որի անդամն անգամ չի հանդիսանում, հնարավոր է, բացի Ղարաբաղից, որն իրենց երբեք չի պատկանել, կորցնի նաև 1921 թվականին խորհրդային իշխանության կողմից իրենց նվիրված տարածքի որոշ տոկոսը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
Հղումներ թեմայով.
6  19.05.11 - ՀԱՊԿ խորհրդաժողով Երևանում
15  Արցախյան պատերազմ
14  Արցախ. Ազատագրված տարածքներ
Արցախի Հանրապետություն
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա: Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքոի, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքրոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով:

Կազմակերպության բարձրագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է` ՀԱԽ:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը բարձրագույն վարչական պաշտոնյան է կազմակերպությունում, որը ղեկավարում է քարտուղարությունը: Նա նշանակվում է ՀԱԽ-ի որոշմամբ անդամ պետությունների քաղաքացիների թվից եւ հաշվետու է Խորհրդին: Ներկայուսմ կազմակերպության գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է:

ՀԱՊԿ-ի միավորված շտաբը մշտապես գործող աշխատանքային մարմին է, որը պատասխանատու է առաջարկությունների նախապատրաստման եւ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի առումով որոշումների իրագործման համար:

ՀԱՊԿ շրջանակում 2001թ. ստեղծվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերը: Ուժերը բաղկացած են 10 գումարտակներից` երեքական ՌԴ-ից եւ Տաջիկստանից, երկուական` Ղազախստանից ու Ղրղզստանից: Հավաքական ուժերի ընդհանուր քանակը շուրջ 4 հազար է: Ավիացիոն բաղադրիչը (10 ինքնաթիռ ու 14 ուղղաթիռ) գտնվում է Ղրղզստանի ռուսական ռազմական ավիակայանում:

Լայնամասշտաբ ռազմական հակամարտության դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները պարտավոր կլինեն ներկայացնել իրենց զորամասերը կամ բոլոր իրենց զինված ուժերը հարձակումը ետ մղելու համար:

2004թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել ՀԱՊԿ-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին:

2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների առաջնորդները հավանություն տվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանը: Ըստ փաստաթղթի, ԱԱՀՈւ-ն կկիրառվի ռազմական ագրեսիայի ետ մղման, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար:

2009թ. ապրիլի 3-ին ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Իրանը հեռանկարում եւս կարող է ստանալ դիտորդի կարգավիճակ ՀԱՊԿ-ում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---