Շիրակ Թորոսյան. Ջավախքի մասին Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը պարունակում է «առողջ տարրեր»

Շիրակ Թորոսյան. Ջավախքի մասին Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը պարունակում է «առողջ տարրեր»

PanARMENIAN.Net - «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը դրական է գնահատում Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) կողմից հրապարակված զեկույցը Վրաստանի հայաբնակ շրջանի` Ջավախքի մասին: Թորոսյանի խոսքերով, վերջին զեկույցը պարունակում է «առողջ տարրեր»:

«ICQ զեկույցում օբյեկտիվորեն քննադատության են ենթարկվում վրացական իշխանությունները՝ ջավախահայերի նկատմամբ կիրառվող քաղաքականության համար, նշվում է հայ բնակչության դժգոհությունը հայոց լեզվի կարգավիճակի բացակայության, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ և կոչ անում քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար»,- նշել է Շիրակ Թորոսյանը:

Միևնույն ժամանակ հայրենակցական միության ղեկավարը նշել է զեկույցում մի շարք բացթողումների առկայությունը: ICQ-ն մասնավորապես չի շոշափել տարածաշրջանի հայ ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները և նրանց քաղաքական հետապնդումները:

Թորոսյանը նշել է, որ ICQ զեկույցը հայկական կողմի հաջողությունն է, որը ակտիվացրել է ջանքերը միջազգային հարթակում: «Միջազգային կազմակերպությունների դիրքորոշման մեջ նկատվում է որոշակի առաջխաղացում: Նրանք սկսել են ավելի հաճախ անդրադառնալ Ջավախքի իրավիճակին և հայերի խնդիրներին»,- ասել է պատգամավորը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---