Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 2008թ. մարտի 1-ին 10 մարդ զոհվեցPanARMENIAN.Net - Համաներմամբ ազատ արձակված “Հայկական ժամանակ” թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ազատ է արձակվել “Արթիկ” քրեակատարողական հիմնարկից և անմիջապես մեկնել է Երևան, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ ծաղիկներ է դրել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ելույթներ չեն եղել: Ըստ Փաշինյանի, նա եկել էր միայն զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու համար, հետո նա ներողություն է խնդրել հավաքվածներից և հեռացել: Նիկոլ Փաշինյանը փախուստի մեջ էր, հետո հանձնվեց իշխանություններին և 2010թ. մարտին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման ՀՀ ՔՕ 215 հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում): Այսօր կեսօրից հետո ազատ է արձակվել նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա դատապարտված էր 8 տարվա ազատազրկման ապօրինի զենք պահելու համար և ազատազրկման մեջ էր 2008թ. մարտից: . ՀՀ նախագահը դիմել էր Ազգային ժողով` առաջարկելով համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել: Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |