Շավարշ Քոչարյան. Դովիլի հայտարարության մեջ պահանջներ են դրված, կոնկրետ ժամկետներ28 մայիսի 2011 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Չափազանց կարեւոր է, երբ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները երրորդ անգամ հայտարարություն են անում նույն՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության եւ դրա կարգավորման հարցի շուրջ: Նման բնորոշում է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Դովիլյան հայտարարությանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: «Ի տարբերություն նախորդ հայտարարությունների, այստեղ այո, պահանջներ են դրված, կոնկրետ ժամկետներ: Այսինքն համանախագահները ակնկալում են եւ պահանջում են, որպեսզի արդեն Կազանում հունիս ամսին կարողանան գալ համաձայնության՝ այս բանակցություններում հասնել որոշակի համաձայնության»,-ասել է փոխնախարարը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |