Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն ոչ թե ներողություն է խնդրում, այլ ներում է ու ազատ արձակում

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն ոչ թե ներողություն է խնդրում, այլ ներում է ու ազատ արձակում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է համաներման արդյունքում ազատ արձակված նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որի համաձայն ՀՀԿ-ն պետք է իրենից ներողություն խնդրի: «Դա նրա քաղաքական գնահատականն է: Իսկ իմ քաղաքական գնահատականը հետևյալն է. ՀՀԿ-ն ներողություն չի խնդրում, այլ ներում է ու ազատ արձակում, քանի որ ուժեղ է»,-ասել է նա: Շարմազանովը նաև հիշեցրել է, որ Սասուն Միքայելյանը ևս սատարել է Սերժ Սարգսյանի թեկնածությանը նախագահական ընտրություններում ՀՀԿ համագումարի ժամանակ:

Ըստ Շարմազանովի, Սերժ Սարգսյանի հայտարարած համաներումն ուղղված է երկրում քաղաքական մշակույթի ձևավորմանն ու ներքաղաքական լարվածության նվազեցմանը: Նա նշել է նաև, որ սա Սերժ Սարգսյանի հայտարարած արդեն երկրորդ համաներումն է:«Դա ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ պետության ղեկին մարդասիրական արժեքները կրող անձնավորություն է կանգնած, պետական գաղափարների կրող, որի համար ամենակարևորը պետության կայուն և ցնցումներից զերծ գոյությունն է»,-նշել է նա:

ՀՀ նախագահը դիմել էր Ազգային ժողով` առաջարկելով համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել:

Միքայելյանը 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու ապօրինի զենք պահելու համար և բանտարկության մեջ էր գտնվում 2008 թվականի մարտից: 2009թ. դեկտեմբերին նա սրտի վիրահատություն տարավ: Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ էր, այնուհետև հանձնվեց իշխանություններին և 2010 թվականի մարտին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման Հայաստանի ՔՕ 215-րդ հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---