Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն կորոշի ընտրություններին իր մասնակցության ձևաչափը աշնան ավարտին

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն կորոշի ընտրություններին իր մասնակցության ձևաչափը աշնան ավարտին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կորոշի ընտրություններին իր մասնակցության ձևաչափը աշնան ավարտին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծել է, որ դեռևս կուսակցությունը նման քննարկումներ չի անցկացրել: Ինչ վերաբերում է նրան, որ «Բարգավաճ Հայաստանը» մտադիր է ինքնուրույն մասնակցել ընտրություններին, ապա, ըստ Շարմազանովի, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում քաղաքական պայքարի մարտավարությունը: «Մեր կոալիցիոն գործընկերները «Բարգավաճ Հայաստանից», ինչպես ցանկացած քաղաքական ուժ, ինքն է որոշում իր նախընտրական պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը»,-ասել է նա: Ըստ նրա, ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը» նորմալ աշխատանքային հարաբերություներ ունեն, իսկ ինչ վերաբերում է լուրերին երկու կուսակցությունների միջև լարվածության մասին, ապա Շարմազանովը նշել է, որ «լարվածությունը դա քաղաքական կատեգորիա չէ, իսկ մենք ղեկավարվում ենք քաղաքական կատեգորիաներով»:

Շարմազանովը նաև մեկնաբանել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու հավանականությունը և ՀԱԿ-ի վերաբերմունքը այդ հարցին: Նա նշել է, որ նորմալ է վերաբերվում նման հնարավորությանը, սակայն ընդգծել է, որ ՀՀԿ-ն իր առաջնորդն ունի ու իր քաղաքական օրակարգը, այդ օրակարգի հարցերը նա մտադիր է կյանքի կոչել իր առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---