Արցախը կաջակցի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ անցկացման գործին![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին Երեւան քաղաքում մասնակցել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին, որը վարում էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը Հայոց ցեղասպանությունը որակել է որպես մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը, ընդգծելով նրա 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման կարեւորությունը ինչպես Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի, այնպես էլ միջազգային հանրության համար: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը եւս ըստ ամենայնի կաջակցի այդ միջոցառումների պատշաճ անցկացման գործին: Նիստին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքի ներկայացուցիչներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |