Տիգրան Փոստանջյանն արդեն 20-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է` բողոքելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող անմարդկային և նվաստացուցիչ պայմաններից

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին` ժամը 12.00-ին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա` նվիրված «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ ապօրինի դատավարությանը: Ինչպես հաղորդում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, ակցիային մասնակցում էին բազմաթիվ քաղաքացիներ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամները, պատգամավորները, ովքեր պահանջում էին անհապաղ դադարեցնել անօրինական քրեական հետապնդումը և ազատ արձակել քաղաքական պատանդ Տիգրան Փոստանջյանին: Արդեն 20-րդ օրն է, ինչ Տիգրանը հացադուլի մեջ է, որով նա իր բողոքն է հայտնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող նվաստացուցիչ պայմաններից և իր դեմ կիրառվող ապօրինի կալանքից:

Տիգրան Փոստանջյանը ձերբակալվել է փետրվարի 23-ին կաշառակերության մեղադրանքով: Նրա գործը վարում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության Քննչական կոմիտեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---