ՀՀ ԱԳՆ. Յակոբաշվիլիի խոսքերը Մեծ Եղեռնի մասին համահունչ չեն հայ-վրացական հարաբերությունների մակարդակին

ՀՀ ԱԳՆ. Յակոբաշվիլիի խոսքերը Մեծ Եղեռնի մասին համահունչ չեն հայ-վրացական հարաբերությունների մակարդակին

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի ոչ կոռեկտ հայտարարություններն անհնար է գնահատել այլ կերպ, քան անտեղյակություն տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ հարակից երկրների բաժնի ղեկավար Կարեն Միրզոյանը: Նրա խոսքով, դիվանագետի նման հայտարարությունները չեն համապատասխանում հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակին:

«Հայաստանում տեղի ունեցողն ուղղակի կապ ունի Լեռնային Ղարաբաղի հետ, այդ հարցի լուծումը Ռուսաստանի ձեռքում է, Ռուսաստանի ռազմակայանը տեղակայված է այնտեղ, և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված չեն: Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նույնպես շարունակում են չկարգավորված մնալ: Այսպիսով, գլխավոր հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ճանապարհների որոնումը, որովհետև նման գրգռող խնդիրների առկայության դեպքում ստիպված ենք լինում մի կողմ դնել մյուս հարցերը, օրինակ` Հայոց ցեղասպանությունը: Հայաստանը չի կարող անգամ նվազագույն ուշադրություն հատկացնել իր զարգացմանը, որովհետև ամբողջովին զբաղված է այլ բաներով, գոյություն ունեն բազմաթիվ ներքին խնդիրներ», - հայտնել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին` ելույթ ունենալով Պոտոմակ Ինստիտուտի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի ուսանողների և վերլուծաբանների հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---