Վահան Հովհաննսիյանը հիշեցրել է ՀԱԿ առաջնորդին, թե ինչով է զբաղվել ՀՅԴ-ն ղարաբաղյան պատերազմի ժամանակ

Վահան Հովհաննսիյանը հիշեցրել է ՀԱԿ առաջնորդին, թե ինչով է զբաղվել ՀՅԴ-ն ղարաբաղյան պատերազմի ժամանակ

PanARMENIAN.Net - ՀՅԴ ղեկավար Վահան Հովհաննիսյանը պատասխանել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը մայիսի 31-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ:

Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն ղարաբաղյան պատերազմի տարիներին ամենօրյա ցույցերի միջոցով ամեն ինչ արեց Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու համար և փորձեց կոտրել հայոց բանակի ոգին:

«Դաշնակցության գրեթե բոլոր ներկայացուցիչներն այյդ տարիներին գտնվել են ճակատում: Յուրաքանչյուր 8-րդ դաշնակցական մահացել է այդ պատերազմում, և նման հայտարարություններ կարող են անել միայն տականքները»,- ասել է Հովհաննիսյանը և հավելել, որ եթե հիշենք, որ հայկական ուժերն ազատագրել են Շուշին երկրի ԶՈՒ գլխավոր հրամանատարից (երկրի նախագահ) թաքուն, ապա ամեն ինչ պարզ է դառնում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---