Արդարադատության նախարար. Հայաստանում արտահերթ ընտրությունների համար իրավական ճանապարհ չկա

Արդարադատության նախարար. Հայաստանում արտահերթ ընտրությունների համար իրավական ճանապարհ չկա

PanARMENIAN.Net - Իրավական տեսակետից Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման համար ոչ մի հիմք չկա: Այդ մասին Երևանում Civilitas հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ընթացքում հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարի խոսքով, 2005 թվականին Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ ներմուծելուց հետո ճշտվել են խորհրդարանն արձակելու մեխանիզմներն ու հիմքերը: «Այսօր Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման համար իրավական ճանապարհ չկա, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը նման բան չի նախատեսում»,- ասել է նախարարը:

Նա ընդդիմությանը խորհուրդ է տվել նախքան արտահերթ ընտրություններ անցկացնելու համար պահանջներ առաջադրելը ուսումնասիրել Հայաստանի Սահմանադրությունը:

5  07.06.11 - Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Սիվիլիթաս հիմնադրամում մասնակցեց «Հարյուր հարց, հարյուր պատասխան» հերթական միջոցառմանը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---