Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի Շահումյանի շրջանի օկուպացման 19 տարին 13 հունիսի 2011 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր լրացավ Ադրբեջանի կողմից Արցախի Շահումյանի շրջանի օկուպացման 19 տարին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանը, 1992 թվականի հունիսի 13-ն ամենաողբերգական օրը դարձավ Շահումյանի շրջանի պատմության մեջ: Նրա խոսքով, հայկական կողմն արեց ամեն ինչ, որպեսզի պաշտպանի Շահումյանը, սակայն հակառակորդը մի քանի անգամ գերազանցում էր իր ուժով: Բալայանը հաղորդել է նաև, որ Գետաշենի և Շահումյանի օկուպացման արդյունքում անօթևան մնացին 21 000 հայ փախստականներ, որոնք հույս ունեն, որ կարող են հայրենի գյուղեր վերադառնալ: 19 տարի առաջ` հունիսի 13-ին, ադրբեջանական բանակը լայնամասշտաբ հարձակում գործեց Շահումյանի վրա: Ադրբեջանական բանակն այնտեղ կենտրոնացրեց իր ողջ ռազմական տեխնիկան: Չնայած հայկական կողմի դիմադրությանը, Շահումյանի անկումից չհաջողվեց խուսափել: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |