ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՉԵՆ ՍՏԵՂԾՎԻ12 դեկտեմբերի 2000 - 17:09 AMT PanARMENIAN.Net - 12.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Հայաստանի տարածքում չի նախատեսվում ստեղծել ռուսասանյան նոր ռազմակայաններ»: «Կոմերսանտ-Վլաստ» ռուսաստանյան ամսագրին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:Միաժամանակ, ասել է նախագահը, Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանները պետք է սարքավորվեն նոր ռազմատեխնիկայով: «Այս գործընթացը պետք է մշտապես ընթանա, եւ Վրաստանից բերված զրահատեխնիկայի շարասյունը ժամանել է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան սպառազինությունների վերազինման շրջանակներում: Ռազմատեխնիկայի վերատեղակայումը կատարվում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի շրջանակներում», - ընդգծել է Հայաստանի նախագահը: --0-- Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |