Փորձագետ. Ադրբեջանի իշխանությունները Կազան էին մեկնել բանակցային գործընթացը տապալելու նպատակով![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները Կազանի հանդիպումից առաջ վկայում էին այն մասին, որ ադրբեջանական կողմը գնում է Կազան բանակցային գործընթացը տապալելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են, որ եթե առաջիկայում ղարաբաղյան հարցում առաջխաղացում չլինի, ապա նրանք ստիպված կլինեն կտրուկ փոփոխություններ մտցնել կամ նույնիսկ հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից: «Փորձն արդեն ցույց է տվել, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցնում»,- ասել է նա և միաժամանակ դրական համարել այն, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտում բանակցային գործընթացի առաջընթացին: «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է փոխզիջումների ճանապարհով խնդիրը լուծելու պատրաստակամության մասին»,- ասել է նա: Նրա խոսքերով, եթե հարց ծագի տարածքների փոխանակման մասին, ապա հայկական կողմը կներկայացնի իր պահանջները: «Մասնավորապես խոսքը գնում է Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների որոշ հատվածների մասին»,- նշել է Մելիք-Շահնազարյանը: Փորձագետը հավելել է նաև, որ տվյալ պահին տարածքների հանձնման մասին խոսելն անիմաստ է, քանի որ կողմերն արդեն 17 տարի է բանակցում են ոչ թե տարածքներ հանձնելու, այլ խաղաղություն հաստատելու համար: Հայ փորձագետը նաև նշել է բանակցությունների ձևաչափը փոխելու և ԼՂՀ բանակցային գործընթացում ներառելու անհրաժեշտությունը: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |