Երևանում աշխատանքն է սկսել ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հանձնաժողովը![]() PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը համագործակցության ողջ ընթացքում Հայաստանի լավագույն գործընկերն է եղել տեղի ժողովրդավարության զարգացման ճանապարհին, ասել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` ելույթ ունենալով հունիսի 29-ին Երևանում մեկնարկած կոնգրեսի արդի հարցերով հանձնաժողովի նիստում: Նա նշել է, որ 2011-ը Հայաստանի համար տեղական ինքնակառավարման մարմինների տարի է, քանի որ հենց այս տարի հանրապետությունը նշում է անկախության 20-ամյակը, ՏԻՄ ստեղծման 15-ամյակը և ԵԽ-ին միանալու 10-ամյակը: «Վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ ՏԻՄ համակարգը զգալի զարգացում է ապրել և դարձել Հայաստանում ժողովրդավարության հիմքերից մեկը` ուղղված համակարգի կատարելագործմանը և նրա ապակենտրոնացմանը»,- ասել է նախարարը: Արմեն Գևորգյանը նաև հավելել է, որ Հայաստանը լինելով ԵԽ անդամ, ողջունում է այն բարեփոխումները, որոնք իրագործում է այդ կառույցը, մասնավորապես, հանձնաժողովների թվի կրճատումը մինչև երեքի, իսկ դրանցից մեկի` Արդի հարցերով հանձնաժողովի նիստն առաջին անգամ ընթանում է Երևանում: Իր հերթին Արդի հարցերով հանձնաժողովի նախագահ (հայկական պատվիրակության ղեկավար) Արմեն Երիցյանը նշել է, որ դա հեռանկարներ ունեցող լավ համագործակցություն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |