Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Երևանում է գտնվում Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիրի Լիտվինը և նրա գլխավորած պատվիրակությունը: Լիտվինն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նա ծաղկեպսակ է դրել հուշարձանի և ծաղիկներ` Հավերժական կրակի մոտ:

Լիտվինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է թանգարանի ցուցանմուշներին: Ուկրաինական ռադայի ղեկավարը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում և եղևնի տնկել հիշտակի պուրակում:

Այցի շրջանակներում Լիտվինը հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Հայաստանի ԳԱԱ ղեկավարության հետ:

8  11.07.11 - Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը Վլադիմիր Լիտվինը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---