Իր ակտիվիստների ձերբակալման պատճառով ՀԱԿ-ը սպառնում է երկխոսության կասեցմամբ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չի բացառում, որ կարող է դուրս գալ իշխանությունների հետ երկխոսության գործընթացից իր երիտասարդ ակտիվիստների ձերբակալության պատճառով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Ըստ նրա, ակտիվիստների ձերբակալությունը ոչ միայն կարող է ազդել երկխոսության վրա, այլ նաև լուրջ խոչընդոտ է այդ գործընթացի ճանապարհին: «Հաջորդ փուլը նշանակված է վաղը՝ առավոտյան ժամը 10-ին: Որոշումը կկայացվի կախված նրանից, թե ինչ կարգավիճակում կլինեն տղաները մինչ վաղը, մինչ երկխոսության հերթական փուլի մեկնարկը»,- ասել է Արման Մուսինյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ն այժմ ակտիվ քննարկումների փուլում է գտնվում և մինչ վաղը այդ հարցում վերջնական պարզություն կմտցվի: Նա նաև ընդգծել է, որ ՀԱԿ-ը կատարվածը համարում է ոստիկանական սադրանք, ձերբակալված իր երիտասարդ ակտիվիստներին համարում է քաղբանտարկյալ և պահանջում է անհապաղ ազատ արձակել նրանց: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ու Արտակ Կարապետյանի հանդեպ: Կոնգրեսի ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի, Վահագն Գևորգյանի, Սարգիս Գևորգյանի,Դավիթ Քիրամիջյանի պատահարի վայր ժամանելուց հետո բռնություն կիրառվեց նաև նրանց հանդեպ: Ըստ ՀԱԿ-ի, բռնության են ենթարկվել նաև նրանց փաստաբանները, որից հետո ապօրինի որոշում է կայացվել նրանց ձերբակալության մասին: Իր հերթին ոստիկանությունը մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Այժմ կալանքի տակ են մնում Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը, մյուսներն ազատ են արձակվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |