Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի քաղաքական դաշտում ռադիկալ փոփոխություններ չի սպասում

Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի քաղաքական դաշտում ռադիկալ փոփոխություններ չի սպասում

PanARMENIAN.Net - “Հայաստանի քաղաքական դաշտում մոտ ժամանակներս արմատային փոփոխություններ չեն լինի”. այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ “Ժառանգության” խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: “Հայաստանի քաղաքական դաշտը գնում է հերթական ընտրությունների, եթե այլ պայմանավորվածություններ չլինեն”,-նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է հաջորդ խորհրդարանում ներկայանալու “Ժառանգության” ունեցած հնարավորություններին, ապա Մարտիրոսյանի կարծիքով, ԱԺ-ում իրենց կուսակցությունն այս անգամ առավել մեծաքանակ կլինի:

Արմեն Մարտիրոսյանը հրաժարվեց մեկնաբանել իշխանություն-ՀԱԿ քաղաքական երկխոսության մանրամասները: Իսկ հարցին՝ հնարավոր է “Ժառանգությունը” նույնպես միանա երկխոսությանը, պատգամավորը պատասխանեց. “Բազմիցս եղել են նման առաջարկություններ, բայց մենք ունենք մեր քաղաքական գիծը”:

4  18.08.11 - ԱԺ պատգամավոր, Ժառանգություն խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---