Եթե ՀԱԿ-ը մասնակցեր նախորդ խորհրդարանական ընտրություններին, ապա 2008-ի մարտի 1 չէր լինի 8 սեպտեմբերի 2011 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը ցավում է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հնարավորություն չունի քաղաքական պայքար մղել` օգտագործելով խորհրդարանական ամբիոնը: «Եթե ՀԱԿ-ը չմասնակցեր անցած խորհրդարանական ընտրություններին, ապա 2008-ի մարտի 1 չէր լինի»,- նշել է նա: Կարապետյանը հույս է հայտնել, որ ՀԱԿ-ը կստանա խորհրդարանական ամբիոն: «Կարծում եմ, որ երկխոսությունը կնպաստի դրան»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է իշխանություն-ՀԱԿ քաղաքական երկխոսության գործընթացին, ապա, Կարապետյանի խոսքով, ՀՅԴ-ն ցանկացած քաղաքական ուժերի միջև երկխոսության կողմնակից է, սակայն նշել է, որ նման երկխոսությունները պետք է ընթանան հրապարակավ և թափանցիկ, այլ ոչ թե ժողովրդից գաղտնի: «Աշնանը քաղաքական կյանքը միշտ թեժանում է, և դա բնական է: Բնական է նաև այն, որ մեզ սպասում է նախընտրական փուլ, և քանի այն չի ավարտվել, առանց այդ էլ թեժ պայքարն ավելի կթեժանա»,- ասել է Կարապետյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |