Տեր-Պետրոսյան. Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու դեպքում ՀԱԿ-ը պատրաստ է վերադառնալ իշխանության հետ երկխոսությանը

Տեր-Պետրոսյան. Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու դեպքում ՀԱԿ-ը պատրաստ է վերադառնալ իշխանության հետ երկխոսությանը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին ձերբակալված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու դեպքում ՀԱԿ-ը պատրաստ է վերադառնալ իշխանության հետ քաղաքական երկխոսությանը: Այդ մասին հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտնել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, եթե իշխանությունները շուտափույթ կերպով չլուծեն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը, ապա «մենք ստիպված ենք լինելու մտածել, որ նրանք հատուկ են կազմակերպել ոստիկանության և Կոնգրեսի երիտասարդության միջև տեղի ունեցած միջադեպը կամ առնվազն օգտագործել այդ պատրվակը` երկխոսությունը վիժեցնելու համար` դժգոհ լինելով վերջինիս ընթացքից։ Հակառակ պարագայում, երկխոսությունն առկախված թողնելով, մենք հարկադրված կլինենք իշխանությունների հետ խոսել այլ լեզվով»: Ընդ որում, Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ այլ լեզու ասելով, ինքն ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունի, այլ հանրահավաքների հաճախակիացման և ժողովրդական զանգվածների առավելագույն համախմբման կամ գերմոբիլիզացիայի միջոցով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման պարտադրում»,- ասել է նա: ՀԱԿ-ի առաջնորդն ընդգծել է, որ ՀԱԿ-ի նպատակը նույնն է` իշխանափոխություն Հայաստանում: Իր ելույթի ավարտին ՀԱԿ-ի առաջնորը հաղորդել է, որ Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

13  10.09.11 - Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---