ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՌԱՆԸ14 սեպտեմբերի 2000 - 18:16 AMT PanARMENIAN.Net - 14.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Կաթոլիկ Եկեղեցու Առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդը կայցելի Հայաստան 2001 թ. հունիսին: Այս մասին հայտարարել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը:Սպասվում է, որ Հայաստանը այցելելու պաշտոնական հրավերը Հռոմի Պապուն կփոխանցի Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը` նոյեմբերին Վատիկան կատարելիք այցի ընթացքում: Գարեգին Երկրորդը հայտարարել էր, որ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ մտադիր է քննարկել միջեկեղեցական հարցեր, ինչպես նաեւ` ստորագրել համատեղ հայտարարություն: Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդը նշել էր, որ Հռոմի Պապու հետ հանդիպման ժամանակ աստվածաբանական հարցեր չեն քննարկվելու: --0- Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |