Փարիզի քաղաքապետ. Համագործակցությունը Երևանի հետ մեծ նշանակություն ունի մեզ համար 25 հոկտեմբերի 2011 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի և Փարիզի քաղաքապետեր Կարեն Կարապետյանն ու Բերտրան Դելանոեն ստորագրել են երկու մայրաքաղաքների միջև բարեկամության և համագործակցության համաձայնագիր: Ինչպես իր ելույթում նշել է Փարիզի քաղաքապետը, համագործակցությունը Երևանի հետ մեծ նշանակություն ունի ֆրանսիական մայրաքաղաքի համար: «Այս համաձայնագիրն իր մեջ ներառում է երկու քաղաքների միջև համագործակցության հետաքրքիր եզրեր: Ամենատարբեր ոլորտներում փորձի փոխանակման միջոցով համատեղ կկատարելագործենք քաղաքային տնտեսության կառավարման համակարգը»,- ասել է Բերտրան Դելանոյեն: Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Դելանոեին սրտաբաց լինելու համար` նկատելով, որ գործակցային նման մակարդակը լավ օրինակ կարող է լինել նաև Ֆրանկոֆոն այլ քաղաքների հետ հարաբերություններում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |