Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանի ընտրությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար

Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանի ընտրությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ընտրությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար, անկախ Բաքվի բազմաթիվ հայտարարություններից ղարաբաղյան հարցը խորհրդի օրակարգում ընդգրկելու մասին: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել փորձագետ, տարածաշրջանային հարցերի հետազոտական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

«Կատարվածի միակ եզրակցությունը հայկական կողմի համար կարող է լինել դիվանագիտական գործունեության ակտիվացումը միջազգային ատյաններում»,-նշել է նա:

Հիմնական պատճառը, թե ինչու Ադրբեջանը չի կարող հաջողության հասնել ՄԱԿ ԱԽ միջոցով ղարաբաղյան հարցը լուծելու գործում, ՄԽ հստակ դիրքորոշումն է, որը չի ընդունում ՄԱԿ-ի միջամտությունն այդ հարցում»,-ասել է Կիրակոսյանը:

Բացի այդ, Ադրբեջանի ընտրությունը որպես ոչ մշտական անդամ պայմանավորված է Խորհրդի ձգտմամբ որքան հնարավոր է լայն աշխարհագրություն ապահովել՝ ներառելով մեծ թվով տարածաշրջաններ:

Ընդհանուր առմամբ, Կիրակոսյանը նշել է, որ հայկական կողմի դիրքերը բավականին ուժեղ են բանակցային գործընթացում, հատկապես Ադրբեջանի կողմից Կազանի հանդիպման ձախողումից հետո՝ հավելելով, որ «ՄԱԿ-ում ՀՀ ներկայիս դեսպանը նույնպես բավականաչափ իրազեկ անձ է՝ Հայաստանի շահերը կազմակերպությունում առաջ մղելու համար»:

Երկուշաբթի ՄԱԿ ԳՎ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Ադրբեջանը ստացավ 155 ձայն: Մինչ այդ նրա հետ մրցակցող Սլովենիան հանեց իր թեկնածությունը, այդպիսով քվեաթերթիկներում մնաց միայն Ադրբեջանը:

4  27.10.11 - Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---