ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ. «ԱՎՍՏՐԻԱՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԼՈՒԾՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ»17 հուլիսի 2000 - 23:42 AMT PanARMENIAN.Net - 17.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար տիկին Բենիտա Ֆերերո-Վալդներին - նրա գլխավորած պատվիրակությանը:Նշելով, որ հայկական կողմը դրական է գնահատում ԵԱՀԿ-ի ամրապնդմանը - արագ գործելու հնարավորությունների զարգացմանն ուղղված ավստրիական նախագահության ջանքերը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ եվրոպական - եվրոատլանտյան ինտեգրացիայի ուղղությունը Հայաստանի համար մնում է արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: ՀՀ-ն անդամակցելով ԵԱՀԿ-ին, ձգտում է այս կազմակերպության համապարփակ անվտանգության հայեցակարգի միջոցով նպաստել եվրոպական անվտանգության ամրապնդման գործին: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, վարչապետը հավաստեց փոխզիջումային այնպիսի լուծումների ընդունման պատրաստակամությունը, որոնք ընդունելի կլինեն նա- ԼՂ իշխանությունների ու ժողովրդի համար - կբացառեն տարածքային փոխանակումը: Ըստ վարչապետի, Հայաստանը այսօր իսկ պատրաստ է տարածաշրջանային տնտեսական համագործակցության, ինչպես նա- տարածաշրջանային անվտանգության համակարգի ձ-ավորմանն աջակցելուն: Դրանք, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կայունության - փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման գործոններ են: Տիկին Բենիտա Ֆերերո-Վալդները նշեց, որ Ավստրիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, լավատես է - ակնկալում է, որ հարավկովկասյան տարածաշրջանի - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները շուտափույթ լուծում կստանան: Նա կար-որեց Հայաստանի - Ադրբեջանի նախագահների անմիջական հանդիպումները` հույս հայտնելով, որ դրանք Մինսկի խմբի աջակցությամբ կհանգեցնեն երկարատ- ու համապարփակ լուծման: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նա- հայ-ավստրիական կապերին առնչվող հարցեր: Կար-որվեց երկկողմ տնտեսական գործակցության աշխուժացումը: --0-- Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |